Մինսկի խմբի համանախագահները, հնարավոր է, այցելեն հայ-ադրբեջանական սահման

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շաֆերը, հնարավոր է, առաջիկայում պայմանավորվեն Հայաստանի և Ադրբեջանի սահման այցելելու հարցում, հայտնել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Այդ մասին գրում է ТАСС գործակալությունը։

«Շատ կարևոր է, որպեսզի համանախագահներին, ամեն դեպքում, հաջողվի առաջիկայում տարածաշրջան այցելել և տեղում հասկանալ իրավիճակը, տեղում խոսել կողմերի հետ։ Դա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ նման հնարավորություններ կարող են լինել ամենամոտ ժամանակներում»,- ասել է նա։

Լուկաշևիչն ուշադրություն է հրավիրել նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի խնդիրների վրա։

«Իհարկե՝ սուր է միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի հարցը՝ բնակչությանն օգնելու համար։ Այստեղ նույնպես բազմաթիվ կազմակերպչական մանրուքներ կան, որոնք կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում»,- ասել է նա։