Ավտովթար Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունիսի 2-ին, ժամը 17:06-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1960 թ.) և «BMW X5» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1999 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա․ Ս․-ն (ծնված 2011 թ․) և Հ․ Ս․-ն (ծնված 2009 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել Հ․ Մ․-ին (ծնված 1957 թ․)․ վերջինս տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: