Կայացավ Հայաստանի 3×3 բասկետբոլի բաց գավաթի մրցաշարը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ Թումոյում անցկացրեց 3×3 բասկետբոլի Հայաստանի բաց գավաթի մրցաշար։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարին մասնակցում էին թիմեր Երևանից, Արթիկից, Կապանից և Գյումրիից։


Հաղթող ճանաչվեց Ռեդ Բուլ (Ավետիս Չեքմերյան, Մանո Հալաջյան, Վարանդ Քելեջյան, Վահե Գրիգորյան) թիմը, իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրին «Ապարան-Արթիկ․ տրանզիտ» ( Արման Դանիելյան, Մխիթար Վարդանյան, Էդգար Սիմոնյան, Նորայր Ստեփանյան) և «Գյումրի» (Հայկազ Գրիգորյան, Վարագա Նազարյան, Ամին Հուսեյնի, Աղաս Սահակյան) թիմերը: