Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Ս.թ. հունիսի 3-ին Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածին և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ առաջարկվել է ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 11:00-ին գումարել արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հ. Խանումյան):
Ս.թ. հունիսի 10-ին Հանրապետության նախագահի կողմից լրամշակման նպատակով հետ է կանչվել նախագծերի փաթեթը, ըստ այդմ Ազգային ժողովի արտահերթ նիստ չի գումարվել:
Հաշվի առնելով նախագծերի փաթեթի հրատապությունն ու կարևորությունը՝ ս.թ. հունիսի 20-ից հետո լրամշակված տարբերակով այն կքննարկվի Ազգային ժողովի նիստում:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին