Արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածումը կարգավորելու վերաբերյալ. Հայտարարություն

Լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը՝ Արտակարգ դրության ժամանակ տեղեկատվության տարածումը կարգավորելու վերաբերյալ ներկայացնում ենք ստորեւ:

Մենք ներքոստորագրյալներս, տարբեր ձևաչափերով արտահայտել ենք մեր բացասական կարծիքը ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման այն դրույթների վերաբերյալ, որոնք կարգավորում են տեղեկատվության տարածումը:

Նշված դրույթների՝ ուժի մեջ մտնելուց հետո արձանագրում ենք, որ դրանց կիրառումն անարդյունավետ է, անհամաչափ, հակասում է ողջամտության սկզբունքներին և չի նպաստում համաճարակի պայմաններում հանրային շահերի իրացմանը:

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը եւ Պարետատանը` 

– անհապաղ ուժը կորցրած ճանաչել ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին 2020թ. մարտի 16-ի Կառավարության N 298–Ն որոշման 23, 24, 25 և 26 կետերը; 

– մշակել տեղեկատվության տարածման ռեժիմը սահմանող նոր կարգավորում, որն այս բարդ իրավիճակում կհստակեցնի հնարավոր սահմանափակումները, կնպաստի լրատվամիջոցների կողմից մասնագիտական պատասխանատվության նորմերին հավատարմությանը և կապահովի պաշտոնական կառույցների և լրատվամիջոցների միջև արդյունավետ և հանրօգուտ գործընկերությունը:

Մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցել նման փաստաթղթի մշակման աշխատանքներին:

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ 

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ 

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ 

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԿ 

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ 

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ 

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ 

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ 

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ