Գորիսի քաղաքապետը ընտրություններից առաջ վարչական լծակներ է չարաշահում.Fip

Fip.am-ը գրում է.

Գորիսի համայնքապետ, պատգամավորության թեկնածու Առուշ Առուշանյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ զգալիորեն ավելացրել է բնակիչներին հատկացվող դրամական օգնությունը:

Համայնքապետը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի ստեղծած  «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է: Կուսակցությունը մայիսին միացել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին: Առուշանյանը դաշինքի թեկնածուների ցանկում 32-րդն է: 

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին հայտնել էր 2021 թ. մարտի 18-ին: 

Գորիսի համայնքապետարանի դրամական հատկացումների կասկածելի աճը

29,509 բնակիչ ունեցող Գորիսը խոշորացված համայնք է և բացի համանուն քաղաքից ներառում է ևս 12 բնակավայր:

Գորիսի համայնքապետի որոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես վերջին 3 ամիսներին, նախորդ ժամանակահատվածի համեմատ, կտրուկ աճել են դրամական օգնությունները համայնքի բնակիչներին: 

Այսպես, 2020 թ. հունվարից մինչև պատերազմը՝ սեպտեմբերի 27-ը,  համայնքապետի որոշումներով դրամական օգնություն է տրամադրվել 306 անձի՝ ընդհանուր 15 մլն 335 հազար դրամի չափով: Հատկանշական է, որ շատ դեպքերում նույն մարդը մի քանի անգամ է ստացել օգնություն: 

Պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ մինչև այս տարվա մարտի 18-ը, այսինքն՝ 6 ամսում, օգնություն է տրամադրվել 19 մլն 140 հազար դրամի չափով՝ 240 անձի:

Իսկ ահա այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հունիսին կայանալիք արտահերթ ընտրությունների մասին, այս ցուցանիշները կտրուկ աճեցին: Այսպես, մարտի 30-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջ 2․5 ամսում, տրամադրվել է 22 մլն 930 հազարի դրամական օգնություն՝ 275 բնակչի:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում