Տոկիո-2020. Ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա 2 ներկայացուցիչ

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) և Իզաբելլա Յայլյանի (59 կգ) ուղեգրերը:

Մարտիրոսյանն իր քաշային կարգում առաջին համարն է, իսկ Յայլյանը 8-րդն է:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լինելու է Օլիմպիական 

խաղերի մրցավարական կազմում, իսկ մեր ներկայացուցիչներին ուղեկցելու է հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: 

Նշենք, որ այս օրերին ծանրորդներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյանի մարզաբազայում, 

նախապատրաստական հավաքները կշարունակվեն մինչև Օլիմպիական խաղերը:

Սիմոն Մարտիրոսյանն ու Իզաբելա Յայլյանը Հայաստանի 12-րդ և 13-րդ օլիմպիականներն են. 

Տոկիո-2020-ի ուղեգրեր են նվաճել նաև բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը և Արման Դարչինյանը, 

մարմնամարզիկ Արթուր Դավթյանը,

 հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը

և Կարեն Ասլանյանը, 

ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը, 

աթլետ Լևոն Աղասյանը,

 հրաձիգ Էլմիրա Կարապետյանը: 

Օլիմպիական խաղերը կայանալու են հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: