Կրակոցներ Ազատաշեն գյուղի ընտրատեղամասում․ Factor.am

Հունիսի 20-ին՝ ժամը 8։30-ին, Ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Տեղեկությունը Factor.am-ին փոխանցեցին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից, գրում է Factor.am-ը։

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ հնչել է կրակոց գազային ատրճանակից: Ատրճանակը վերցվել է: Հանգամանքները պարզվել են: Կատարվում է քննություն: