Բերաներդ կփակեք ու գլխիկոր կծառայեք Հայ ժողովրդին, ինչպես մենք ենք ծառայում․ Ալեն Սիմոնյան

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Էսօր դուք բոլորդ ստացաք ձեր պատասխանները! Երևանցին, Լոռեցին, Սյունեցին, Շուռնուխցին, Հայ ժողովուրդը պատասխանեց ձեզ! Ասեց, թե ով է դավաճանը և ով հողատուն! Ձեր ստերը, ձեր ատելությունը վերադարձրեց ձեզ:

Բոլոր հայհոյանքներն ու սպառնալիքները վերադարձրեց ձեզ: Բերաներդ կփակեք ու գլխիկոր կծառայեք Հայ ժողովրդին, ինչպես մենք ենք ծառայում: Ուղղակի, ձեր համար դա պատիժ է, մեր համար հպարտություն է՝ միշտ:
Կեցցե մեծ, իմաստուն, ուժեղ ուժեղ ուժեղ Հայ ժողովուրդս!