Ոստիկանությունը հաշվել է, թե քանի մարդ է ներկա եղել օգոստոսի 17-ի հանրահավաքին

Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքին մասնակցել է մոտ 150,000 մարդ:

Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսին ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Նրա խոսքով՝ Հանրապետության հրապարակում հանրահավաքին ներկա է եղել 120 հազարից ավելի մարդ, ևս 30 հազար մարդ էլ՝ մոտակա փողոցներում: