Փաշինյանը ծանոթացել է նաև Շենգավիթում գյուղմթերքի գներին և գնացել ԿԲ նախագահի հետ հանդիպման՝ թանկացումը քննարկելու

Փաշինյանը ծանոթացել է նաև Շենգավիթում գյուղմթերքի գներին և գնացել ԿԲ նախագահի հետ հանդիպման՝ թանկացումը քննարկելու
Փաշինյանը ծանոթացել է նաև Շենգավիթում գյուղմթերքի գներին և գնացել ԿԲ նախագահի հետ հանդիպման՝ թանկացումը քննարկելու

Օգոստոսի 27-ին Երևանի Գումի շուկա անակնկալ այցելելուց և գյուղմթերքի գներին ծանոթանալուց, ապա ոլորտի պատասխանատուների հետ զրուցելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է այցելել Շենգավիթ համայնք (Երրորդ մաս) և շրջել շուկայում ու բանջարեղենի խանութներով:

Իր այցի մասին նախապես տեղեկացնելով ֆեյսբուքյան ուղիղ եթերով՝ Փաշինյանը բացատրել է, որ պատասխանատուներն իրեն  տեղեկացրել են՝ Գումի շուկայում գները կարող են ավելի բարձր լինել:

Այստեղ Փաշինյանը պարզել է, որ Գումի շուկայում իսկապես գներն ավելի բարձր են, քան Շենգավիթում:

Այցելությունից հետո Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

«Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, պոմիդորի, վարունգի, սմբուկի ու այս սեզոնի մի շարք կարեւոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, եւ, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ եւ վարունգ է հայտնվել շուկայում, որովհետեւ Հայաստանի համար մի քիչ անսովոր է: Այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», – ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ոռոգման խնդրին, վարչապետը նշել է, որ խնդիր կա, բայց պետք հասկանալ խնդիրը՝ ջուր չկա՞, թե կա, բայց վատ է օգտագործվում և ոմանք չարաշահումներ են անում. «Ես պնդում չեմ անում, ես ասում եմ, որ այդպիսի խնդիրներ կան. քանի դեռ հիմնավոր բան չկա, չեմ կարող պնդել»:

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ այցելությունից հետո գնալու է ԿԲ նախագահի հետ հանդիպման՝ գնաճի թեման նաեւ քննարկելու: