Տեսախցիկները ֆիքսել են ԱՄՆ-ում բնակելի շենքի փլուզման պահը․ տեսանյութ

 Նախօրեին 12-հարկանի բնակելի շենք Է փլվել ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի Դեյդի օկրուգի Սերֆսայդ քաղաքում: Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել Է մեկ մարդ, 37 հոգու հաջողվել է դուրս բերել փլատակների տակից։

99 մարդու ճակատագիրը մնում Է անհայտ: Փլուզման պահը ֆիքսել են տեսախցիկները։