Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու վիճահարույց օրինագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու վիճահարույց օրինագիծը
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց Սևանից լրացուցիչ ջուր բաց թողնելու վիճահարույց օրինագիծը

Հայաստանի Ազգային ժողովն օգոստոսի 29–ին երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին վիճահարույց օրինագիծը։

Նախագծին կողմ է քվեարկել 80, դեմ՝ 1 պատգամավոր:

Օրինագիծը թույլ է տալիս սահմանվածից 40 մլն խմ ավելի ջուր բաց թողնել Սևանա լճից. սահմանված տարեկան 170 մլն խմ ջրի փոխարեն այս տարի ջրառը կկազմի մինչեւ 210 մլն խմ:

Հիմնական զեկուցող՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի  նախագահ Ինեսա Գաբայանը ներկայացրել է հիմնավորումները՝ նշելով, որ կառավարությունը ստիպված է դիմում այս քայլին, այլապես գյուղական 55 հազար տնտեսություններ հողերը ոռոգելու խնդիր կունենան:

Բնապահպանները դեմ են այս նախաձեռնությանը. նրանք պնդում են, որ դա վտանգում է Սևանի էկոհամակարգը և լճի ճահճացման վտանգ առաջացնում:

«Մեդիալաբի» հետ հարցազրույցում փորձագետ, ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանը ջրի սակավության հետ կապված խնդիրն անվանել էր «կազմակերպված սաբոտաժ»: