Քաղաքացին պատմում է պետության աջակցությամբ սեփական ջերմոցային բիզնես հիմնելու մասին․ տեսանյութ

«Նախարարության կողմից տրված գումարն իմ սեփական բիզնեսը հիմնելու, առաջ գնալու սկիզբն էր»․ քաղաքացին պատմում է պետության աջակցությամբ սեփական ջերմոցային բիզնես հիմնելու մասին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամփոփում է «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրի հաջողված պատմությունները։Ծրագրի շնորհիվ ապահովվել է քաղաքացիների կայուն զբաղվածությունը, ստեղծվել են նոր աշխատատեղեր, խթանվել ինքնազբաղվածությունը։