«Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող ինձ հնարավորություն տա լրագրողների հետ հանդիպելու». Շանթ Հարությունյան

«Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող ինձ հնարավորություն տա լրագրողների հետ հանդիպելու». Շանթ Հարությունյան
«Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող ինձ հնարավորություն տա լրագրողների հետ հանդիպելու». Շանթ Հարությունյան

Շանթ Հարությունյանի պատասխանը ուղղված Նիկոլ Փաշինյանին ներկայացնում ենք ստորեւ։ 

«Շանթ Հարությունյանի սահմանափակ պատասխանը բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը իր հանրային ելույթում անդրադարձել է իմ առ այսօր բանտարկված լինելու փաստին, ակամա զուգահեռներ նկատեցի վարչապետ Փաշինյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներում:

Սերժ Սարգսյանը 2014 թ-ին ԱՄՆ-ում հրապարակայնորեն ինձ մեղադրեց՝ համարելով հանցագործ, լավ գիտակցելով, որ ես գտնվելով իր հետ անհավասար պայմաններում, ի վիճակի չեմ իր խոսքին համարժեք պատասխանել բանտից: Իհարկե, ես նրան կարողացա պատասխանել,քանի որ նրա խոսքը համընկել էր մեր դատական նիստերին հետ:

Այսօր վարչապետի կողմից ինձ ուղղված կշտամբանքին համարժեք պատասխանելու որևէ հնարավորություն չունեմ: Ցավոք դատական նիստեր էլ չկան: Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու: Այսպիսի հնարավորությունը կլինի արդարացի և բարոյական: Սա կապահովի խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ: Ես իհարկե ինքս կհրավիրեի լրագրողներին՝ վարչապետի հանրային խոսքին պատասխանելու համար և իր միջամտությունը չէի խնդրի: Բայց քանի որ նախկին դառը փորձը ունեմ, ուստի ստիպված եմ դիմել իրեն:

Հ.Գ. 2008 թ մարտի մեկի գործով ես գտնվում էի ԿԳԲ-ի բանտում. դիմեցի բանտապետ Խլղաթյանին՝ խնդրելով ինձ թույլ տալ հանդիպում լրագրողների հետ՝ նշելով որ օրենքը թույլ է տալիս: Խլղաթյանը ոչ թե ծիծաղեց, այլ քրքջաց, ասելով. 
– Շա՛նթ, ով-ով, դու լավ գիտես, որ դա անհնար է: Այս բանտը 1930թ-ից գոյություն ունի, ու այդպիսի բան երբեք չի եղել ու չի լինի, իսկ դա թույլատրող օրենքը ձևի համար է:

Հ.Գ.2 Նմանատիպ մերժում ստացել ենք ես ու Վարդան Վարդանյանը, երբ 2015 թվին դիմեցինք «Վարդաաշեն» ՔԿՀ պետին՝ լրագրողների հետ հանդիպելու հարցով»: