«‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն››-ը շարունակելու է գործել որպես ՊՈԱԿ

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն››-ը շարունակելու է գործել որպես ՊՈԱԿ՝ ինչպես նախկինում, այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հաշվի առնելով ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը շարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ դադարեցվել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը: