Անդրեա Վիկտորինը ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։

«Կարծում եմ՝ խիստ կարևոր է, որ շատերը պատվաստվեն, քանի որ դա կօգնի պաշտպանվել ՔՈՎԻԴ19-ից։ Ապատեղեկատվության զոհ մի՛ դարձեք, հետևե՛ք հավաստի տեղեկատվությանը, հետևողական եղեք և պատվաստվե՛ք։ Եկեք միասին հաղթահարենք ու կառավարենք համավարակը»,- նշում է նա: