Հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել․ Մարտունու անասնաշուկան ՍԱՏՄ հսկողության տակ է


Այսօր առավոտյան ՀՀ սննդամթերքի անվտանգության Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում:

Այցի նպատակն է եղել ստուգել-հասկանալ, թե արդյոք կենդանի վաճառողները կատարում են այն պահանջներն ու պայմանները, որոնք պետք է պահպանվեն կենդանիներին անասնաշուկա տեղափոխելու համար: Ինչպես հայտնում են տսչությունից՝ շրջայցին հետևել են նաև Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու նրա տեղակալ Արթուր Շատվորյանը:  

Հատկապես ուշադրություն է դարձվել, որ բացառվի անասնաշուկա կենդանիների մուտքը Գեղարքունիքի մարզի Վանևան և Տորֆավան գյուղերից, որտեղ վերջերս կենդանիների մոտ սիբիրախտ էր հայտնաբերվել:  Շրջայցի ընթացքում հիվանդ կենդանիներ չեն հայտնաբերվել:

Այդուհանդերձ, շուկան կմնա ՍԱՏՄ խստացված վերահսկողության ներքո: