ԱԽ քարտուղարը հեղափոխության մասին գիրք է գրել

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ,

2018 ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո որոշել էի գրքի տեսքով վերապատմել հեղափոխության իմ փորձառությունը։ 1.5 տարվա ընթացքում հիմնական ազատ ժամանակս տրամադրել եմ գրքի աշխատանքներին և վերջապես հասել եմ ավարտական փուլին։

Կարծում եմ հետաքրքիր աշխատանք է ստացվել, փորձել եմ նկարագրել նախահեղափոխական Հայաստանը, պատմել քաղաքական ու քաղաքացիական այն շարժումների մասին, որոնք ձևավորվեցին Սերժի վերարտադրության դեմ, փողոցային առաջին ակցիաների, հուսահատությունը ճեղքելու պայքարի, Հատուկ քննչական ծառայությունում իմ ունեցած փորձության, հեղափոխության հաղթանակի և շատ այլ բաների մասին։

Այդ օրերի մասին յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք ու յուրաքանչյուրիս պատմությունը մեկ մարդու պատմություն լինելով հանդերձ՝ բոլորիս մասին է, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ նաև հեղափոխության մասին իմ հայացքով գրված պատմության մեջ ամեն մեկը կկարողանա գտնել ինքն իրեն այդ օրերին։

Հույս ունեմ՝ Հեղափոխության երկու ամյակին կկարողանամ արդեն ամբողջությամբ պատրաստի գիրքը հանձնել ձեր դատին»: