Ռուսաստանը դադարեցրել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը

Ռուսաստանը դադարեցրել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը
Ռուսաստանը դադարեցրել է Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը

Ռուսաստան դադարեցրել է իր տարածքում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։ Այդ մասին տեղեկացնում է «Ազատության»-ը՝ հղում անելով Հայաստանի ոստիկանությանը: 

Աղբյուրը նշում է, որ ոստիկանությունը համապատասխան դիմումն արդեն ստացել են Ռուսաստանի իրավապահներից։

«2008-ի «Մարտի 1»-ի գործով այս տարվա հուլիսի 3-ին գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց ընտրվեց կալանավորումն ու հայտարարվեց միջազգային հետախուզում»,-նշում է «Ազատության»-ը ։