Հայաստանը միանում է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին

2021թ․ հոկտեմբերի 28–ին Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել, համաձայն որի՝ հաստատվում է Հայաստանի կողմից տրամադրվող «COVID-19» համավարակի դեմ պատվաստման հավաստագրերի համարժեքությունն ԵՄ կողմից տրամադրվող «EU Digital COVID» հավաստագրին։

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Այսպիսով, Հայաստանը միանում է Եվրոպական միության «EU Digital COVID Certificate» համակարգին, և միմյանց հավաստագրերը դառնում են փոխադարձ ճանաչելի։Նշենք, որ «EU Digital COVID Certificate» համակարգին այս պահի դրությամբ միացած է 45 պետություն։Ընդգծենք նաև, որ հավաստագրերի փոխճանաչելիության սկզբունքը գործում է միայն Դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված պատվաստանյութերով պատվաստված լինելու դեպքում (հաստատված պատվաստանյութերի ցանկը՝ այստեղ։