Դեսպան Թրեյսին հանդիպել է Հայաստան դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին․ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․

Այս շաբաթ դեսպան Թրեյսին հանդիպեց Հայաստան դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։

Դեսպան Թրեյսին ընդգծեց, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ գործակցությունը։ Դեսպանը նաև շեշտեց կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը։