Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահ. հարցը կառավարության նիստի օրակարգում է

Հայկ Գրիգորյանը կազատվի ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա փոխարեն այդ պաշտոնում կնշանակվի Արգիշտի Քյարամյանը, ով նախկինում զբաղեցրել է Պետական վերահսկողական ծառայության պետի և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները:

Հայկ Գրիգորյանին քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Արգիշտի Քյարամյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում: