Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հուլիսի 12-ին, ավարտվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը։
Այդ մասին հայտնում են ԲԴԽ-ից։
Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Ռուբեն Վարդազարյանն ու նրա ներկայացուցիչներն այսօրվա նիստին ներկա չէին:ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի հուլիսի 26-ին՝ ժամը 15.00-ին: