Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը կարոտել էր «Ա1+»-ի թողարկումները. «Վերջապես նայեցի»

Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը կարոտել էր «Ա1+»-ի թողարկումները. «Վերջապես նայեցի»
Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը կարոտել էր «Ա1+»-ի թողարկումները. «Վերջապես նայեցի»

Փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը շատ հետաքրքիր գրառում է կատարել Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր էջում` անդրադառնալով «Ա1+»-ի եթերում հայտնվելուն:
Մելքոնյանի գրառումն ամբողջությամբ` ստորեւ:
«Լսի՛ր Հայաստան, վերջապես բախտ վիճակվեց Ա1 պլյուսի վերաբացված նորությունները դիտել: Ճիշտն ասած մեր շախմատի հերոսներին դիմավորելու եւ ֆուտբոլի հավաքականի խաղի հետ կապված ծառայությունների կապակցությամբ երկու օր էր չէր ստացվում:
Վերջապես նայեցի:
Նայեցի հետաքրքրությամբ եւ կարոտախտով: Հիշեցի, երբ տարիներ առաջ անհամբեր ու պարտադիր նայում էի այդ հեռուստաընկերության լրատվությունը՝ ԱյբՖե-ն եւ մեր հարգարժան Արամ Աբրահամյանի հեղինակային հաղորդումը:
Սակայն, ինձ համար զարմանալի էր, որ օրվա քաղաքական անցուդարձը սկսվեց Նիկոլ Փաշինյանի ելույթով, ավարտվեց Լեւոն Զուրաբյանի հարցազրույցով: Տպավորությունն այնպիսին էր, որ կարծես ԱրմՆյուզը ամբողջ օրը տարփողել էր հանրապետականներին, իսկ Ա1 պլյուսը ուզում էր լրացնել այդ բացը, հապշտապ հավասարակշռություն մտցներ…

Արդյունքում ես չզգացի առաջվա Ա1 պլյուսի ոճը, դիտարժանությունը…

Միաժամանակ, հասկանում եմ պատճառը: Դա հավանաբար երկար դադարից հետո ոճի փնտրտուքի եւ ինքնահաստատման հետ էր կապված: Ինչեւէ, հուսամ, որ առաջիկայում կդիտեմ այն ԱյբՖե-ն, որին կարոտել էի՝ սուր, օբյեկտիվ, համակողմանի, ժամանակին համընթաց, բազմավոճ, անկողմնակալ:

Վերջին տարիներին շատ բան է փոխվել մեր հայրենի լրատվության մեջ, շատ դրական տեղաշարժեր կա: Հրաշալի է, որ ավելանում է նաեւ Ա1 պլյուսը իր ուրույն ոճով:

Հայաստա՛ն, բարի երթ ցանկանանանք Ա1 պլյուսին, անխափան եթեր»:

Հիշեցնենք, որ մոտավորապես 10 տարի եթերից զրկված լինելով, սեպտեմբերի 10-ից «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվական հաղորդումը` մեկ տարի կնքված պայմանագրի համաձայն, շաբաթական 5 օր ժամանակացույցով, երեկոյան 21:00-ին սկսվեց հեռարձակվել «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերով:

Հետաքրքիր է, որ 2010 թվականին կայացած կապուղիների մրցույթում «Ա1+»-ի մրցակիցը հենց «Արմնյուզ»-ն էր, որն էլ հենց ՀՌԱՀ որոշմամբ հաղթող ճանաչվեց:

© Medialab.am