Երևանի ավագանին ավելի քան 11 մլն դրամ կտրամադրի Կոռնիձոր և Այգեձոր գյուղերին

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է․

Երևանի ավագանու որոշմամբ՝ 8,6մլն դրամ հատկացվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի մանկապարտեզի շենքային պայմանների բարելավմանը։ 3 մլն դրամ հատկացվեց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղում կառուցվող նոր պուրակի համար մանկական խաղատեսակներ ձեռք բերելու համար: