Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հուլիսի 18-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։

Հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։

Երևանում հուլիսի 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: