Տեղ գյուղի կոմբայնավարը հայտնվել է ադրբեջանական ԶՈՒ տարածքում, այնուհետև՝ վերադարձվել հայկական կողմին․ ՊՆ

Հուլիսի 19-ին միջադեպ է գրանցվել Սյունիքի մարզի Տեղ գյուղի սահմանային հատվածում: Համայնքի բնակիչ կոմբայնավարը, ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Հայ դիրքապահների, ռուս սահմանապահների և համայնքի ղեկավարության ջանքերով կոմբայնավարը, ինչպես նաև կոմբայնը, վերադարձվել են հայկական կողմին:

Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։