Քոչարյանը մանդատից հրաժարվեց, քանի որ ԱԺ-ում գուցե հարցեր ուղղվեին, որոնց պատասխանը չկարողանար տալ. Factor.am. տեսանյութ

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հայտարաել է, որ հրաժարվում է պատգամավորական մանդատից՝ ելնելով նրանից, որ իրեն որպես վարչապետ էին տեսնում։

«Օդից առկախված հարցեր կան: Քոչարյանը միգուցե չցանկացավ առերեսվել այն մարդկանց հետ, ում հետ նախկինում խնդիրներ է ունեցել: Նա մանդատից հրաժարվեց, քանի որ ԱԺ-ում գուցե իրեն հարցեր ուղղվեին, որոնց պատասխանը դժվար թե կարողանար հրապարակային տալ»,- Factor.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: