Մառախուղի պատճառով կորած 2 զինծառայողներին դեռ փնտրում են․ Factor.am

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել էր կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ, գրում է Factor.am-ը։

Factor.am-ը փորձեց մանրամասներ պարզել ՝ ինչ աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ, և արդյոք այդ աշխատանքները որևէ արդյունք տվել են։

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, նաև ներգրավված են ռուս գործընկերները, բայց այս պահին դեռ նորություն չկա»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։