Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկն ընդունելու մասին

 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ընդունել է Ռուսաստանի առաջարկը Հայաստանի հետ սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իրենց կողմից ընդունվել է ռուսական կողմի նախաձեռնությունը հայ-ադրբեջանական պետական սահմանին կրակը դադարեցնելու վերաբերյալ: