Փաշինյանը ազատել է Լեւոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Փաշինյանը ազատել է Լեւոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից
Փաշինյանը ազատել է Լեւոն Սարգսյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանն այլեւս Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը չէ:

Գրեթե 8 տարի այդ պաշտոնում աշխատած Սարգսյանը պաշտոնանկ է արվել այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով:

Ինչպես տեղեկացնում է կառավարության կայքը, Փաշինյանը նման հրամանագիր է ստորագրել ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով:

Սերժ Սարգսյանը իր իսկ եղբորը Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան էր նշանակել 2010 թվականին: