Մասնագիտական հավաք-խորհրդակցություն՝ ՊՆ-ում

ՀՀ ՊՆ կենտրոնական ենթակայության և 5-րդ զորամիավորման բուժծառայության պետերի հետ անցկացվել է մասնագիտական հավաք-խորհրդակցություն, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Քննարկվել են բուժծառայության կազմակերպման, մարտական գործողությունների ընթացքում զորքին անհրաժեշտ օգնության ցուցաբերման, բժշկական հետազոտությունների և բուժտարհանման կազմակերպման հարցեր։