Տունս քանդեցին . «Մեր քաղաքից շատ էջեր են պոկվել, մնացել է մեկ, երկու գլուխ, որոնք փորձում ենք պահպանել»

Տունս քանդեցին .  «Մեր քաղաքից շատ էջեր են պոկվել, մնացել է մեկ, երկու գլուխ, որոնք  փորձում ենք պահպանել»
Տունս քանդեցին . «Մեր քաղաքից շատ էջեր են պոկվել, մնացել է մեկ, երկու գլուխ, որոնք փորձում ենք պահպանել»

Ապրիլի 16-ին Երեւանի պատմության թանգարանում անցկացված «Կառուցենք առանց քանդելու» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին երևանյան հին շենքերի պահպանման ուղղված ճարտարապետական լուծումներ, դրական արձագանքի արժանացան ՀՀ վարչապետի, քաղաքապետի, մշակույթի նախարարի և գլխավոր ճարտարապետի կողմից:
Նախագծի համահեղիանակ Ժիրայր Ավանյանը նշում է, որ կառավարության ներկայացուցիչները, դրական արձագանքելով այս նախագծին, որոշում կայացրեցին հետագա կառուցապատման աշխատանքերում հին շենքերը չքանդելու:
Ցուցահանդեսի «Տունս քանդեցին» սրահում ներկայացված էին արխիվային լուսանկարներ 19-րդ դարավերջին եվ 20-րդ դարասկզբին պատկանող հին Երեւանի շենքերից, ինչպես նաեւ Արամի, Աբովյանի, Բուզանդի և Ամիրյանի փողոցների վրա վերջին տասնամյակում քանդված հին պատմամշակութային շենքերի լուսանկարները:

«Այս լուսանկարներում ես ցույց եմ տվել, թե ինչպես ենք կորցնում մեր պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը: Շատ շենքեր քանդվել են էքսկավատորների միջոցով եվ շատ շենքերի քարեր անհայտ կորել են: Մեզ մոտ շենքերը չեն ապամոնտաժում կամ վերականգնում, այլ քանդում են»,- ասում է լուսանկարների հեղիանկ Հայկ Բիանջյանը:

«Տունդ շեն լինի» ցուցասրահում ներկայացված էին ճարտարապետական լուծումներ, որոնք ընդգրկում էին Աբովյանից փողոցից մինչ Սախարովի հրապարակ ընկած հատվածը եւ Պուշկինի փողոցի վրա գտնվող հին շենքերը:

Նախագծի հեղինակ եվ ճարտարապետ Գարեգին Եղոյանը քաղաքը համեմատում է գրքի հետ:

«Եթե վերցնենք գիրք, որից էջեր են պոկված, այդ գիրքը կարդալ չի լինի եվ չես կարող հասկանալ գրքի իմաստը: Մեր քաղաքից շատ էջեր են պոկվել, մնացել է մեկ, երկու գլուխ, որոնք փորձում ենք պահպանել՝ ներկայացնելով այս նախագիծը»,- ասում է Գարեգին Եղոյանը:

Ըստ նրա՝ վերացնելով ամեն մի պատմամշակութային շենք, վերացնելում ենք կենսագրություն, և մայրաքաղաքը դարձնում ենք ոչ թե քաղաք, այլ բնակավայր:

Նկարիչների Միության նախագահ Կարեն Աղամյանը նշում է, որ թեեվ մեր պատմամշակութային արժեքների մեծ մասն արդեն կորցրել ենք, այսօր փորձում են պահպանել գոնե մնացածը:

Լիլիթ Առաքելյան

Լուսանկարը՝ Հայկ Բիանջյանի

© Medialab.am