Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը՝ միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը․ Տեսանյութ

Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին:

Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է:

Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը…

Միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը…

Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր՝ այս վճռորոշ պատմական պահին, երբ թուրք-ադրբեջանական ու ահաբեկչական հրոսակախմբերը իրենց ողջ ռազմական ռեսուրսներով հարձակվել են Արցախ աշխարհի վրա՝ նպատակ ունենալով հազարամյակներով իր բնօրրանում ապրող արցախահայությանը բնաջնջելու կամ վտարելու սեփական հայրենիքից, մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս՝ բոլոր առումներով անհավասար պայմաններում։Այժմ նրանք սպառնում են մեր հայրենիքին ու գոյությանը ոչ միայն ողջ առաջնագծի երկայնքով, այլ նաև լրջագույն ռազմական ռեսուրս են ներդրել Շուշիի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ամեն գնով տիրել հայոց հպարտ բերդաքաղաքին:Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է:Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը…#Ես_հավատում_եմ_մեր_հաղթանակինhttps://we.tl/t-kc1HrGKfDG

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Thursday, October 29, 2020