Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում

2021թ-ի օգոստոսի 9-ին` ժամը 22:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի 47-ամյա բնակիչը, Մերսեդես Բենս մակնիշի ավտոմեքենայով, Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կիլոմետրի հատվածում վրաերթի է ենթարկել Սարդարապատ  գյուղի 56-ամյա բնակչուհուն, ով տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: