Բողոքի ակցիա հայ-վրացական սահմանին. ավելի քան 1500 նոր գնված աջ ղեկով մեքենաներ չեն կարողանում հասցնել Հայաստան. «Ազատություն»

Այսօր մի քանի տասնյակ հայաստանցիներ, ովքեր աջ ղեկով ճապոնական մեքենաներ են ներկրել, փաստի առաջ են կանգնել հայ-վրացական սահմանին. ավելի քան 1500 նոր գնված մեքենաներ չեն կարողանում հասցնել Հայաստան։

Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը՝  նշելով, որ դեռեւս այս տարվա մարտի 1-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքով արգելվել է Հայաստան ներկրել աջ ղեկով մեքենաներ, մինչդեռ այսօր Բագրատաշենի անցակետում բողոքի ակցիայի մասնակիցները պնդել են, որ տարեսկզբին բոլոր քննարկումները եղել են ժամանակավոր արգելքի շուրջ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։

«Հետագայում օրենքն ընդունելուց հետո Ազգային ժողովի կողմից ոչ մի տեղ չի հրապարակվում, հանրությունը տեղյակ չի լինում դրա մասին: Մարդիկ մտածելով, որ հոկտեմբերի 1-ից հետո կարող են աջ ռույլով մեքենաներ ներմուծեն Հայաստան, երկու ամիս առաջ սկսում են մեքենաներ առնել», – ասել է ցուցարարներից մեկը՝ նշելով, որ հիմա մոտ 130 մեքենա կանգնած է սահմանում, մոտ 2000-ն էլ՝ Վրաստանում, և մարդիկ չեն կարողանում գրանցել մեքենաները, որպեսզի բերեն Հայաստան: