ՀՀԿ-ն որոշել է մասնակցել արտահերթ ընտրություններին. «Ժամանակ»

ՀՀԿ վերնախավը վերջնականապես որոշում է կայացրել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Այդ մասին գրել է «Ժամանակ» թերթը՝ նշելով, թե ՀՀԿ-ն այսպիսով հույս ունի, որ կարող է լինել ԱԺ-ում ներկայացված չորրորդ ուժը: Ըստ թերթի՝ ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Ցուցակում կլինեն նաեւ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը:

Ըստ թերթի, հնարավոր է, որ ցուցակում լինի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: