Քննչական կոմիտեն պարզում է անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը. Լուսանկար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգություն կատարած անձի ինքնությունը:

Տեղեկացնում են քննչական կոմիտեից եւ դիմում ՀՀ քաղաքացիներին.

«Խնդրում ենք լուսանկարներում պատկերված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին»: