Օգոստոսի 19-20-ը Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում (Իսիկ-Կուլի շրջան) տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:, գրում է Factor.am-ը։
Ինչպես նախատեսվում է, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում անդամ երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵՏՄ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցությանն առնչվող, ապրանքների արտահանման համար սահմանված միակողմանի ոչ սակագնային կարգավորման միջոցների, ինչպես նաև արտահանման մաքսատուրքերի մոտեցմանն առնչվող հարցեր, գրում է ՏԱՍՍ-ը։
Բացի այդ, դիտարկվելու է համապատասխանության գնահատման ոլորտում հավատարմագրման եվրասիական տարածաշրջանային կազմակերպություն ստեղծելու հարցը: Նշվում է, որ հանդիպումը կանցկացվի դեմ առ դեմ ձևաչափով ՝ նեղ և ընդլայնված ձևաչափով:
«Նեղ ձևաչափով հանդիպումը կանցկացվի օգոստոսի 19 -ին, իսկ ընդլայնված կազմովը՝ օգոստոսի 20 -ին», – ՏԱՍՍ -ին հայտնել են Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունից:
Հավելենք, որ Չոլպոն-Աթայում կայանալիք հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամին, Ղրղզստանի վարչապետ Ուլուկբեկ Մարիպովը, ինչպես նաև՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: