Բայդենը ծնկի է եկել «Թալիբան»-ի առջև․ Թրամփ.Factor

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենն Աֆղանստանում բոլոր դիրքերը հանձնել է «Թալիբան»-ին՝ դրանով իսկ ծնկի գալով նրանց առջև։

Այս մասին գրում է Ռիա Նովոստին։ Թրամփը միաժամանակ պատմել  է, թե նախկինում ինչ զրույց է ունեցել թալիբների ղեկավարի՝ Աբդուլ Հանի Բարադարի հետ։

«Ես ասացի` Աբդո՛ւլ , եթե ինչ-որ բան պատահի, մենք ձեզ համար իսկական ահաբեկություն ու սարսափ կստեղծենք: Ձեռք մի՛ տվեք ամերիկացիներին, մեր երկիր մի՛ եկեք, և դուք կշարունակեք ձեր քաղաքացիական պատերազմը: Ես դրա դեմ ոչինչ չեմ կարող անել, նրանք կռվել են հարյուրավոր տարիներ և կշարունակեն անել դա: Նրանք լավ մարտիկներ են»,-ասել է Թրամփը Ալաբամայում իր համախոհների հանրահավաքին ելույթ ունենալիս։

ԱՄՆ-ի նախկին ղեկավարը նաև պատմել է, որ ստիպել է թալիբների առաջնորդին ընդունել իր պայմանները՝ ճնշելով վերջինիս։

«Հետո մեզ մոտ կեղծ ընտրություններ եղան, նոր նախագահ եկավ, որը ծնկի եկավ նրանց առջև և ասաց՝ եկեք, վերցրեք այն ամենը, ինչ ունենք․․․․Բոլորը մեզ են նայում և մտածում, թե ինչ պատահեց ԱՄՆ-ին այս կարճ ժամանակում։ Ոչ ոքի հավատը չի գալիս»,-եզրափակել է Թրամփը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 15-ին «Թալիբան» շարժման զինյալներն առանց գրոհի մտան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ՝ մինչ այդ ամբողջական վերահոսկողություն տարածելով երկրի մեծ մասի վրա։

Այս մասին հայտնում է Factor.am-ը: