Հաիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2207-ի

Հաիթիում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2207-ի, հաղորդում է երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ավելի վաղ հաղորդվել էր 2189 մարդու զոհվելու եւ ավելի քան 12 հազար տուժածների մասին:

Հաիթիի ափերի մոտ օգոստոսի 14-ին 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։  ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ՝  բնական աղետը երկրում շուրջ 1,2 մլն մարդու է դիպել, այդ թվում՝ 540 հազար երեխաների: