Կարեն Նալբանդյանը նշանակվել է «Պարտիզան»-«Սանտա Կլարա» հանդիպման մրցավարների տեսուչ

Օգոստոսի 26-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Պարտիզան» (Սերբիա) – «Սանտա Կլարա» (Պորտուգալիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ։

Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։