«Յուրաքանչյուր դատական ակտ տվյալ ժամանակաշրջանի կրող ու խտացված արդյունք է». Արշակ Գասպարյան

«Յուրաքանչյուր դատական ակտ տվյալ ժամանակաշրջանի կրող ու խտացված արդյունք է». Արշակ Գասպարյան
«Յուրաքանչյուր դատական ակտ տվյալ ժամանակաշրջանի կրող ու խտացված արդյունք է». Արշակ Գասպարյան

«Հանցագործությունը սոցիալական երևույթ է։ Մարդկանց, հասարակության մտքի ու վարքի փոփոխություններին համընթաց՝ փոփոխվում են նաև հանցանքի տարատեսակներն ու դրանց կատարման եղանակները։ Հընթացս, բնականաբար, փոփոխվում է նաև այդ տարատեսակությունների նկատմամբ մարդկանց սոցիալական ընկալումը»:

Նման գրառում է կատարել «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը՝ Համաներման ու գործերի (հատկապես ցմահների) վերանայման կարևորության մասին:

Նա նշել է, որ այս իմաստով, յուրաքանչյուր դատական ակտ տվյալ ժամանակաշրջանի կրող ու խտացված արդյունք է։

«Յուրաքանչյուր դատավոր, ներքին համոզմամբ դատական ակտ կայացնելիս, բախվում է տվյալ վարքատեսակի նկատմամբ իր ունեցած ընկալումներին ու արժեքներին։

Այն, ինչ երեկ, տասը տարի առաջ, քսան տարի առաջ ահասարսուռ ու անմարդկային էր ընկալվում, այսօր վարքի «սովորական» կամ, առնվազն ոչ գերմարդկային մի բան է թվում։ Այն, ինչի համար մարդիկ սյսօր դատապարտվում են 8, 10 կամ 15 տարվա ազատազրկման, սրանից երկու տասնամյակ առաջ, դատապարտվել են մահապատժի կամ ցմահ ազատազրկման։ Այս գործընթացները շատ բնական են և պետք է հաշվի առնվեն նաև անձին որևէ կերպ ազատ արձակելու որոշումներ կայացնելիս ու նախկին գործերը վերանայելիս»,- գրել է Գասպարյանը։