Օմբուդսմենն այսօր վերջնական հրաժարական ներկայացրեց

Օմբուդսմենն այսօր վերջնական հրաժարական ներկայացրեց
Օմբուդսմենն այսօր վերջնական հրաժարական ներկայացրեց

Այսօրվանից կդադարեն Հայաստանի երրորդ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, քանի որ այսօր Կարեն Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականը:

Ինչպես տեղեկացնում է Պաշտպանի աշխատակազմի մամլո հաղորդագրությունն, այդ մասին համապատասխան գրությունն ուղարկվել է ՀՀ Ազգային Ժողով:

Ըստ հաղորդագրության, վաղվանից ՀՀ քաղաքացիներն Օմբուդսմենի գրասենյակում կարող են ստանալ միայն իրավական խորհրդատվություն, քանի որ ըստ օրենքի՝ առանց գործող Պաշտպանի առկայության որևէ այլ անձի հնարավորություն չի տրվում դիմումներ վարույթ ընդունել կամ շարունակել ընթացիկ վարույթները:

Իրենց իրավունքներն Օմբուդսմենի միջոցով պաշտպանել ցանկացող անձինք կարող են դիմել միայն նոր Պաշտպանի ընտրվելուց հետո: