Լոռու մարզում տեղի ունեցած հրդեհի պատճառով 300 գառ ծխահարվել և սատկել է

ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում կուտակված անասնակերը այրվել է։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է սեպտեմբերի 4-ին, ժամը 02։23-ին Ճգնաժամային կառավարման կենտրոնում։

«Հրդեհի պատճառով 300 գլուխ գառ է ծխահարվել և սատկել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, սակայն դեռևս չի մարվել»,- նշեցին ԱԻՆ-ից։