«Քարֆուր Հայաստանը» հայտարարություն է տարածել

«Քարֆուր Հայաստանը» ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ուշադրություն ….

Ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում տարածվում է կեղծ խաղարկություն Քարֆուր Հայաստանի անունից։

Էկրանին հայտնված պատուհանը տեղեկացնում է, թե իբր դուք պատասխանելով հարցաշարի հարցերին հնարավորություն կունենաք շահել որոշակի գումար՝ Քարֆուր Հայաստանի կողմից կազմակերպված խաղարկությունում:

Քարֆուր Հայաստանը տվյալ խաղարկության հետ ո՛չ մի առնչություն չունի։

Բոլոր խաղարկությունները, որոնք կազմակերպում ենք մենք, անցկացվում են մեր պաշտոնական էջերում։

Հետևե՛ք մեզ, եղեք զգոն և տեղեկացված»։