«ՀՀԿ-ն կողմ չի քվեարկի Փաշինյանի թեկնածությանը». Շարմազանով. «Ազատություն»

«ՀՀԿ-ն կողմ չի քվեարկի Փաշինյանի թեկնածությանը». Շարմազանով. «Ազատություն»
«ՀՀԿ-ն կողմ չի քվեարկի Փաշինյանի թեկնածությանը». Շարմազանով. «Ազատություն»

Հանրապետական խմբակցությունն այսօր կողմ չի քվեարկի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։

Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք ունենք խմբակցության և կուսակցության որոշում կողմ չքվեարկել վարչապետ Փաշինյանին։ Կարծում եմ այստեղ ի վերջո հեղափոխությունից վեց ամիս անց իշխանության և ընդդիմության կարծիքները համընկան՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը կարծում են, որ վարչապետին չպետք է ընտրել», – ասել է Շարմազանովը։

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու քվեարկությանը, իսկ «ԵԼՔ» դաշինքն էլ ձեռնպահ է քվեարկելու: