Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնարկեց Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի պաշտոնական այցը Երևան: ՀՀ ԱԳ նախարարի ուղեկցությամբ, Սլովակիայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳ-ից։