Երևանում ԵՄ դեսպանությունների ներկայացուցիչներն այցելել են Ուկրաինայի դեսպանատուն՝ հայտնելու իրենց աջակցությունը

Երևանում Շվեդիայի դեսպանությունը հայտնում է, որ երեկ դեսպան Պատրիկ Սվենսոնը և Երևանում ԵՄ անդամ այլ պետությունների դեսպանությունների ներկայացուցիչներ այցելեցին Ուկրաինայի դեսպանատուն՝ հայտնելու իրենց աջակցությունն ու համախոհությունը:

ԵՄ-ն միասնական է և վերահաստատում է իր աներկբա աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ նշում են դեսպանությունից։